Ա. Հովհաննիսյան. Ադրբեջանական կողմը կրակել է նաև մայրուղու ուղղությամբ
17/07/2013 17:00

Ա. Հովհաննիսյան. Ադրբեջանական կողմը կրակել է նաև մայրուղու ուղղությամբ

Տավուշի մարզից ստացվող տեղեկությունների համաձայն՝ հայ-ադրբեջանական սահմանի Բաղանիսի հատվածում, ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմի կանոնները, ինչի հետևանքով, ապահովության համար փակվել է Բաղանիս-Իջևան հիմնական ճանապարհը, օգտագործվել է այլ ճանապարհ:

Aysor.am-ի հարցին, թե ինչպե՞ս է իրավիճակը շփման գծում և արդյոք հայկական բնակավայրերի ուղղությամբ կրակ եղե՞լ է, պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց. «Ադրբեջանը իսկապես խախտել է հրադադրի ռեժիմի կանոնները և կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ. մի քանի մենահատ կրակոց էլ արձակվել է մայրուղու ուղղությամբ: Այս պահի դրությամբ իրավիճակը կայուն է»:

Նախորդող հրապարակում՝ Սահմանի վրա կրկին կրակել են. Այս անգամ՝ Բաղանիս գյուղի մոտ

Ա. Հովհաննիսյան. Ադրբեջանական կողմը կրակել է նաև մայրուղու ուղղությամբ