Մեսսի. «Ես շատ հանգիստ եմ»
17/07/2013 18:15

Մեսսի. «Ես շատ հանգիստ եմ»

«Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Իսպանիայի հարկային մարմինների մեղադրանքի մասին, ըստ որի ինքը 2006-2009 թթ. հարկեր չի վճարել և կարող է դատապարտվել: Լեոն կարծիք է հայտնել նաև կատալոնյան թիմի նորեկ Նեյմարի մասին: Տեղեկացնում է «Marca»-ն:

«Ես շատ հանգիստ եմ: Երբեք չեմ զբաղվել նման հարցերով: Նույնը վերաբերում է նաև հորս: Մենք ունենք փաստաբաններ, ովքեր էլ զբաղվում են այդ հարցերով: Վստահում ենք նրանց և հավատում ենք, որ նրանք այս խնդրին լուծում կգտնեն:

Ինչ վերաբերում է իմ թիմակից Նեյմարին, ապա նա մեծ օգուտ կարող է բերել «Բարսելոնին»: Նա շատ ուժեղ է պաշտպանների դեմ անհատական պայքարում և կօգնի թիմի գրոհների ժամանակ: Հուսով եմ, մենք կկարողանանք ընդհանուր փոխհամաձայնության գալ: Ըստ իս, նա հարմարվելու հետ կապված խնդիրներ ևս չի ունենա»,- նշել է Մեսսին:

Մեսսի. «Ես շատ հանգիստ եմ»