Կախարդական սերմ` սիրո խոստովանության գրառմամբ (Լուսանկարներ)
17/07/2013 18:03

Կախարդական սերմ` սիրո խոստովանության գրառմամբ (Լուսանկարներ)

Գրեթե բոլորի մոտ ինչ-որ մեկի համար նվեր ընտրելիս մշտապես հարց է առաջացել` ի՞նչ գնել, որ այն լինի, հետաքրքիր, յուրօրինակ և հիշարժան: Նվերների բազմազանության մեջ հայտնվել է մի օրիգինալ նվեր` սերմ, որն աճում է մի քանի օրում: Բույսի վրա կա գրություն, ինչի միջոցով էլ կարող եք հայտնել Ձեր զգացմունքները:

Ըստ List.am հայտարարությունների կայքում զետեզված տեղեկատվության` վաճառքում առկա է երեք վիճակում գտնվող սերմեր: Եթե գնում եք սերմը, մշակում և անձամբ աճեցնում, դրա համար անհրաժեշտ է 7-10 օր. Այս դեպքում` 4 հատիկ սերմն արժե 1000 դրամ:



Հողում տնկման համար պատրաստ մշակված և ծլեցրած սերմերին աճելու համար անհրաժեշտ է 3-5 օր` 2 հատն արժե 1000 դրամ: Իսկ ահա բույսն արդեն աճեցված տարբերակում գնելիս 1 հատն արժե 1000 դրամ:

Հայտարարության հետքերով զանգահարելով` Aysor.am-ը կապ հաստատեց Գևորգի հետ, ով պատմեց, որ թեև նվերն օրիգինալ է, սակայն գնորդները քիչ են, քանի որ չգիտեն` ինչպես պետք է այն աճեցնել ու խնամել, չնայած, ինչպես ասաց նա, դրա տեխնոլոգիայում որևէ բարդ բան չկա:

Սերմերի վրայի գրությունները ստանդարտ են, Գևորգն ասաց, որ փորձել է պատվիրել անուններով և հայերեն գրություններով սերմեր, սակայն Ռուսաստանից պատասխանել են, որ նման բան հնարավոր է կատարել միայն մեծաքանակ պավերի դեպքում` միլիոնից ավելի:

Սերմերի վրա անգլերենով գրված են «I love you», «I miss you», «Only you», «Happy birthday», «Good luck» և այլ վերտառությամբ գրություններ:

«Գրությունը դաջված մնում է միայն թփի վրա: Գրվածը պահպանվում է մոտ 2 ամիս, իսկ բույսն այնքան ժամանակ, քանի դեռ խնամող կա»,- ասաց Գևորգը և ավելացրեց, որ սերմը ծաղիկ չի տալիս, պարզապես փարթամ բույս է դառնում:

Հարկ է նկատել, որ սերմը չի աճում սովորական պարարտացված հողում, քանի որ պարարտանյութերից այն փտում է, սերմ աճում, փարթամանում է միայն հասարակ ավազի մեջ:
 

Կախարդական սերմ` սիրո խոստովանության գրառմամբ (Լուսանկարներ)