.jpg)
«Շիրակ»-«Պարտիզան»` 1:1
Չեմպիոնների լիգայի մրցաշարի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում այսօր Գյումրիի «Շիրակն» ընդունել էր Սերբիայի վերջին տարիների անփոփոխ չեմպիոն «Պարտիզանին»: Հանդիպումը տեղի էր ունենում Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում:
Առաջին հանդիպման առաջին խաղակեսում կողմերը, և հատկապես «Շիրակը», ունեին հաշիվը բացելու մի շարք հնարավորություններ, սակայն ընդմիջումից առաջ 0:0 հաշիվը պահպանվեց:
2-րդ խաղակեսում միանգամից գրոհի նետված «Շիրակի» ֆուտբոլիստներին, ի վերջո, հաջողվեց բացել հաշիվը: 48-րդ րոպեին Անդրանիկ Բարիկյանի սուր փոխանցումից հետո Բեկոն հարվածեց, սակայն գնդակը հայտնվեց Դավիթ Հակոբյանի մոտ, ով կարողացավ գրավել դարպասը` 1:0:
Թվում է` հանդիպումն այս հաշվով էլ կավարտվեր, սակայն մրցավարի ավելացված 2-րդ րոպեի ընթացքում «Պարտիզանը» կարողացավ խուսափել պարտությունից: Գոլի հեղինակ դարձավ Վլադիմիր Վոլկովը` 1:1:
Հիշեցնենք, որ պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 24-ին` Բելգրադի «Պարտիզան» մարզադաշտում: