Ձմերուկ. Այն ամենը, ինչ պետք է իմանալ այս պտղի մասին
17/07/2013 20:02

Ձմերուկ. Այն ամենը, ինչ պետք է իմանալ այս պտղի մասին

Ձմերուկի օգտակարության մասին

Ձմերուկը դիետիկ է և հարուստ մանրաթելերով: Չնայած օգտակար նյութերը քիչ են, սակայն հեշտությամբ յուրացվում են օրգանիզմի կողմից: Այս հատապտուղը 80 տոկոսով բաղկացած է ջրից: Այն հարմար է ամռան տապին ծարավը հագեցնելու համար: Սակայն չպետք է չարաշահել, քանի որ օրգանիզմում առաջանում է ավելորդ հեղուկ, որի պատճառով ավելորդ ծանրաբեռնվածություն է առաջանում սրտի, անոթների ու երիկամների վրա:

Համատեղելիությունը այլ մթերքների հետ

Ձմերուկը բարդ բնավորություն ունի: Ցանկալի չէ համադրել այլ ուտեստների հետ: Հարկավոր է ուտել 2 ժամ տարբերությամբ: Ձմերուկը խորհուրդ է տրվում ուտել վարունգի և կանաչու հետ: 

Ինչպես ընտրել

Հասուն ձմերուկն ավելի թեթև է լինում, քան երևում է: Խորհուրդ է տրվում գնել միջին չափի պտուղ: Փոքրը, հավանաբար, հասունացած չի լինի, իսկ մեծ պտուղը կարող է պարունակել շատ նիտրատներ: Հասուն լինելու մասին են վկայում նաև չորացած պոչը, գծերի վառ գույնը:

Բաղադրատոմս՝ ամառվա տապի համար 

Ձմերուկի վրա կարող եք ավելացնել գազավորված հանքային ջուր և կստացվի ամառային ֆրեշ: Հարիչով մանրացրած կտորներից կարելի է պատրաստել սառույցի փոքրիկ խորանարդիկներ ու ավելացնել ամառային կոկտեյլներին, օրինակ՝ ոչ ալկոհոլային Մոխիտոյին:

Ձմերուկ. Այն ամենը, ինչ պետք է իմանալ այս պտղի մասին