Մոսկվան՝ Նավալնու համար. Հուժկու ցույցեր են սպասվում
18/07/2013 21:05

Մոսկվան՝ Նավալնու համար. Հուժկու ցույցեր են սպասվում

Մոսկվայում իրավապահները փակել են դեպի Կարմիր և Մանեժնի հրապարակներ տանող ճանապարհները: Այստեղ բազմահազարանոց ցույց է նախատեսված՝ ի պաշտպանություն ընդդիմադիր ակտիվիստ Ալեքսեյ Նավալնու, ով այսօր դատապարտվեց 5 տարվա ազատազրկման:

Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, Մոսկվայի կենտրոնում արդեն մի քանի փոքրամասշտաբ ցույցեր են եղել: Ընդդիմադիրները Նավալնու դատավճիռն արդեն որակել են որպես քաղաքական հետապնդում և խոստանում են իշխանություններին պատասխանել բազմահազարանոց, հուժկու ցույցերով:

Ըստ իրավապահների՝ Մոսկվայում իրավիճակը հանգիստ է, «վերահսկելի»:

Նախորդող հրապարակում՝ Ռուսաստանի «Մանդելան» դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

 

Մոսկվան՝ Նավալնու համար. Հուժկու ցույցեր են սպասվում