Ռուսաստանի «Մանդելան» դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
18/07/2013 20:14

Ռուսաստանի «Մանդելան» դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

Ռուսաստանի Դաշնության ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին, ում համարում են Ռուսաստանի «Մանդելա», դատապարտվեց 5 տարվա ազատազրկման: Այս մասին գրում է Huffington Post-ը:

Ալեքսեյ Նավալնին, ով հայտնի է Ռուսաստանի իշխանական շրջանակներում կոռուպցիոն դեպքերի բացահայտումներով, իր գործունեությունը մանրամասնորեն ներկայացնում էր navalny.ru կայքում, Instagram-ում: Դատական գործընթացի ողջ ընթացքում նա թվիթներ էր գրում և լուսանկարներ տեղադրում:

Դատավոր Սերգեյ Բլինովը Ալեքսեյ Նավալնին մեղավոր ճանաչեց փայտամշակման կազմակերպությունից խաբեությամբ գումարներ շորթելու մեջ: Վճռով նշվում է, որ Նավալնին շորթել է 16 մլն ռուբլի՝ 2009 թ.-ին Կիրովի նահանգապետին խորհուրդներ տալու ժամանակ:

Նավալնին դատավարության ողջ ընթացքում պնդում էր, որ իր դատավարությունը քաղաքական պատվեր է: Անգամ վճռից առաջ Նավալնին գրել էր, որ դատավորը ուղղակի կրկնում է դատախազի մեղադրանքը:

2 երեխաների հայր Նավալնին հայտարարել էր, որ մասնակցելու է Մոսկվայի քաղաքապետի ընտրություններին, սակայն դատավճիռը վերջ դրեց նրա քաղաքական հավակնություններին: 

Պատժի ամբողջ չափը կրելու դեպքում՝ նա ազատության մեջ չի լինի անգամ հաջորդ նախագահական ընտությունների ժամանակ:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Վիլյամ Հեյգը հայտարարեց, որ Նավալնիին 5 տարով ազատազրկելը ևս մեկ անգամ ընդգծեց այն մտահոգությունը, որ Ռուսաստանում օրենքը ընտրողաբար է կիրառվում:

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, Ռուսաստանում ԱՄՆ-ը դեսպանը ևս իրենք մտահոգությունն են հայտնել վճռի կապակցությամբ: 

Ռուսաստանի «Մանդելան» դատապարտվեց 5 տարվա ազատազրկման