Երկրպագուն 6 կիլոմետր վազել է «Արսենալի» ավտոբուսի հետևից
18/07/2013 19:25

Երկրպագուն 6 կիլոմետր վազել է «Արսենալի» ավտոբուսի հետևից

Լոնդոնի «Արսենալի» վիետնամցի երկրպագուն 6 կիլոմետր վազել է սիրելի թիմի ավտոբուսի հետևից` ֆուտբոլիստների հետ լուսանկարվելու ակնկալիքով: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:

Երիտասարդ տղայի «մարաթոնյան վազքն» ուղեկցվել է ֆուտբոլիստների բացականչություններով, ովքեր ծիծաղել են և նրան առաջարկել պայմանագիր կնքել իրենց հետ: Արդյունքում` երկրպագուի ջանքերը գնահատվել են: Ավտոբուստը կանգ է առել և «վազող մարդը» միացել է թիմին:

Վիետնամցին լուսանկարվել է ֆուտբոլիստների և գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ` նրանցից ստանալով նաև ինքնագրեր:
 

Երկրպագուն 6 կիլոմետր վազել է «Արսենալի» ավտոբուսի հետևից