.jpg)
Բրիտանիայում մեքենաները տեղաշարժվում են առանց վարորդների (Տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի ճանապարհներին մինչև 2013 թ.-ի վերջը կփորձարկվեն առանց վարորդների շարժվող մեքենաները:
Topnews.ru-ի փոխանցմամբ` այդ տիպի մեքենաները շարժվում են հատուկ տեսախցիկների և սենսորների օգնությամբ:
Տեխնոլոգիան համարվում է ավելի արդյունավետ և անվտանգ:
Նշվում է, որ այդպիսի մեքենաները փորձարկվել են գյուղական և ոչ բանուկ ճանապարհներին: Ավտոմոբիլային այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Ford-ը, Audi-ն և Volvo-ն արդեն հետաքրքրություն են ցուցաբերել նորամուծության նկատմամբ: