.jpg)
Պանիրը՝ շաքարային հիվանդությունների դեմ
Յուրաքանչյուր պանրատեսակի պատրաստումը սկսվում է կաթից: Դրան ավելացնում են ֆերմենտներ կամ մանրէներ, որոնց օգնությամբ տեղի է ունենում թթվեցումն ու մերումը: Մերումից հետո՝ մինչև պանիր դառնալը, պանրի խմորը անցնում է մշակման երկար փուլ: Կաթի բոլոր օգտակար հատկությունները խտացված վիճակում մնում են պանրի բաղադրության մեջ:
Պանրն ունի բուժական և դիետիկ հատկություններ: Պանրի չոր զանգվածը պարունակում է մինչև 22 % սպիտակուց, 50 % ճարպ և մեծ քանակությամբ կալցիումական ու ֆոսֆորական հանքային աղեր: Հանքային աղերի հանդեպ պահանջը հատկապես բարձր է երեխաների, դեռահասների, հղիների և կերակրող մայրերի մոտ, ինչպես նաև՝ որոշ հիվանդությունների ժամանակ` պալարախտով հիվանդների մոտ, կոտրվածքների դեպքում և այլն: Նման պահանջը կարելի է բավարարել` ամեն օր ուտելով 150-200 գ պանիր:
Ամեն օր պանիր օգտագործելու դեպքում՝ կարելի է կանխել շաքարային հիվանդությունների առաջացման վտանգը:
Բրիտանացի և հոլանդացի փորձագետները ուսումնասիրեցին 16 800 առողջ մարդկանց և 12 400 դիաբետիկների սննդակարգը: Պարզվել է, որ մարդիկ, որոնք օրական սպառում են առնվազն 55 գրամ պանիր, 12 % նվազ հակվածություն ունեն դիաբետի նկատմամբ: Ի դեպ, նման վիճակագրական նվազում է նկատվում նաև, երբ 55 գրամ յոգուրտ են սպառում:
Չնայած կաթնամթերքի ակնհայտ առավելություններին, փորձագետները չեն առաջարկում անցնել կաթնամթերքի դիետայի:
Մասնագետներն ընդհանրապես խորհուրդ չեն տալիս օգտագործել միատեսակ սնունդ: