.jpg)
Հարբած տղամարդկանց աչքում բոլոր կանայք գեղեցկուհիներ են երևում
Փաստ է, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդիկ բոլոր կանանց գեղեցիկ ու գրավիչ են համարում:
Պարզվում է, որ ոգելից խմիչքների ազդեցության արդյունքում, տղամարդկանց ուղեղում վերանում է գեղեցիկի և տգեղի ընկալման, տարբերակման ունակությունը: Հարբած տղամարդն ուղղակի ի վիճակի չէ հասկանալ, թե որքան համակրելի է այս կամ այն կինը:
Այս ամենը չի վրիպել նաև մասնագետների աչքից ,և երևույթը գիտականորեն բացատրելու համար բրիտանացի գիտնականները փորձ անցկացրեցին: Փորձին մասնակցել են 64 ուսանողներ: Առաջին խմբի մասնակիցներն օգտագործել են որոշակի քանակությամբ ալկոհոլ, ապա որոշ ժամանակ անց նրանցից յուաքանչյուրին տվել են գնահատելու հակառակ սեռի ներկայացուցիչների նկարները:
Մասնակիցների երկրորդ խումբը ևս մասնակցում էր նույն գիտափորձին, սակայն մի տարբերությամբ` նրանք սթափ վիճակում էին:
Ինչպես ցույց է տվել հետազոտությունը այն խումբի տղամարդիկ, ովքեր գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ, բոլոր կանաց համարել են հմայիչ ու գեղեցիկ, այնինչ երկրորդ խմբի մասնակիցները ամենևին էլ այդ կարծիքին չէին:
Գիտնականները փաստել են, որ ալկոհոլը ազդում է տղամարդկանց ուղեղում գտնվող այն բջիջներիի վրա, որոնք հնարավորություն են տալիս տարբերակել գեղեցիկ, նուրբ դիմագծերը՝ տգեղ ու կոպիտ դիմագծերից:
Թերևս սա է պատճառը, որ հարբած տղամարդկանց համար բացարձակապես բոլոր կանայք գեղեցկուհիներ են: