150 դրամ. Սահմանվել է երթուղային տաքսիների ուղեվարձը
18/07/2013 13:30

150 դրամ. Սահմանվել է երթուղային տաքսիների ուղեվարձը

Երթուղային տաքսիների ուղեվարձը Երևանում կդառնա 150 դրամ: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Նա հայտնեց նաև, որ մինչև հիմա միջքաղաքային և միջմարզային երթուղիների սակագների բարձրացման որոշումներ չեն կայացվել: 

Նա նշեց, որ համապատասխան հանձնաժողովը շարունակում է աշխատել՝ պարզելու, թե որ ուղղությամբ աշխատող տրանսպորտը որքան կթանկանա:

«Կրկնում եմ թանկացում չկա, քանի հանձնաժողովը իր աշխատանքը չի ավարտել»,- եզրափակեց խոսքը նախարարը:

150 դրամ. Սահմանվել է երթուղային տաքսիների ուղեվարձը