Հարոյան. «Տարբերություն չկա` առաջնության խաղ է, թե Եվրոպայի լիգայի»
18/07/2013 19:08

Հարոյան. «Տարբերություն չկա` առաջնության խաղ է, թե Եվրոպայի լիգայի»

«Ժալգիրիսի» հետ Եվրոպայի լիգայի հանդիպումից առաջ լիտվացի լրագրողներն ասուլիսի են հրավիրել «Փյունիկի» պաշտպան Վարազդատ Հարոյանին: Վերջինս իր կարծիքն է հայտնել այսօր` Երևանի ժամանակով 22.10-ին մեկնարկող հանդիպման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է «Փյունիկի» պաշտոնական կայքը:

«Տեղեկացված ենք «Ժալգիրիսի» մասին, գիտենք, որ հարուստ պատմություն ունի: Մենք երիտասարդ թիմ ենք, համենայնդեպս, ջանք չենք խնայի հաջորդ փուլ դուրս գալու համար:

Հարգում ենք մրցակցին, սակայն տարբերություն չկա` առաջնության խաղ է, թե Եվրոպայի լիգայի: Մենք դաշտ ենք դուրս գալու հաղթանակի համար, իսկ թե ինպես կստացվի, պարզ կդառնա այսօր»,- հայտարարել է Հարոյանը:
 

Հարոյան. «Տարբերություն չկա` առաջնության խաղ է, թե Եվրոպայի լիգայի»