Թագաժառանգի անունը պետք է լինի Բորիս, անգամ եթե աղջիկ ծնվի
18/07/2013 20:44

Թագաժառանգի անունը պետք է լինի Բորիս, անգամ եթե աղջիկ ծնվի

Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը Twiter-ում իր հետևորդների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասել է, որ Քեմբրիջի դուքսն ու դքսուհին իրենց երեխային պետք է անվանեն Բորիս:

«Ես գտնում եմ, որ Բորիսը շատ լավ անուն է նաև աղջկա համար»,- ասել է քաղաքապետը:

Նախօրեին Մեծ Բրիտանիայի թագուհին կատակել էր, որ հույս ունի՝ երեխան շուտով կծնվի, քանի որ նա շուտով մեկնում է հանգստի:

Նշենք, որ լրագրողները և լուսանկարիչները հուլիսի սկզբից Լոնդոնի հիվանդանոցի դիմաց ճամբար են կազմել և սպասում են արքայական երեխայի ծնունդին: 

Թագաժառանգի անունը պետք է լինի Բորիս, անգամ եթե աղջիկ ծնվի