Նալբանդյան-Լեֆոր հանդիպմանը անդրադարձ է եղել ղարաբաղյան հիմնախնդրին
18/07/2013 13:37

Նալբանդյան-Լեֆոր հանդիպմանը անդրադարձ է եղել ղարաբաղյան հիմնախնդրին

Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին։

Զրուցակիցներն անդրադարձան ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Երկուստեք կարևորվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած նշանակալի աշխատանքը՝ հիմնահարցի խաղաղ լուծումը գտնելու ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ լրատվական բաժնից:
 

Նալբանդյան-Լեֆոր հանդիպմանը անդրադարձ է եղել ղարաբաղյան հիմնախնդրին