Քիմ Քարդաշյան. Տեղի է ունեցել իմ կյանքի ամենագեղեցիկ իրադարձությունը
18/07/2013 20:36

Քիմ Քարդաշյան. Տեղի է ունեցել իմ կյանքի ամենագեղեցիկ իրադարձությունը

Իրական շոուների աստղ Քիմ Քարդաշյանը մայրանալուց հետո առաջին անգամ խոսել է իր զգացողությունների մասին:

«Տեղի է ունեցել իմ կյանքի ամենագեղեցիկ, ամենահետաքրքիր իրադարձությունը»,- իր բլոգում գրել է Քարդաշյանը:

Քիմը պատմել է, որ վայելում է մայրությունը, շատ ժամանակ է անցկացնում տանը՝ փոքրիկի հետ:

«Կարդում եմ ձեր բոլոր նամակները և ուզում եմ շնորհակալություն հայտնել ջերմ խոսքերի ու բարի մաղթանքների համար: Դրանք շատ կարևոր են ինձ համար: Ես երջանիկ եմ, որ այս գեղեցիկ պահերին իմ կողքին են իմ երկրպագուներն ու հարազատները»:

Հիշեցնենք, որ Քիմի և ռեփեր Քանյե Ուեսթի փոքրիկը լույս աշխար է եկել հունիսի 15-ին:
 

Քիմ Քարդաշյան. Տեղի է ունեցել իմ կյանքի ամենագեղեցիկ իրադարձությունը