Ռուսաստանում տեղի ունեցած վթարի զոհ է դարձել չարենցավանցիների ողջ ընտանիքը
18/07/2013 20:52

Ռուսաստանում տեղի ունեցած վթարի զոհ է դարձել չարենցավանցիների ողջ ընտանիքը

Ռուսաստանում այսօր տեղի ունեցած սարսափելի վթարը խլել է Չարենցավանի մի ողջ ընտանիքի անդամների կյանք։

Ինչպես տեղեկացնում է yerkirmedia.am-ը, վաղ լուսաբացին՝ ժամը 4։45-ին, Մոսկվա-Վոլգոգրադ դաշնային մայրուղու 726-րդ կլիմոմետրին՝ Նովոնիկոլայեվյան շրջանում, Չարենցավանի նախկին բնակիչ, 38-ամյա Գառնիկ Բադալյանի վարած «Օփել» մեքենան դուրս է եկել հանդիպակաց ճանապարհահատված և բախվել մսամթերք տեղափոխող բռնատար մեքենային։

Հարվածից մարդատար մեքենան սկսել է այրվել, ինչի հետևանքով ուղևորները չեն կարողացել դուրս գալ և մահացել են։
Մեքենայում եղել են նաև Գառնիկ Բադալյանի կինը, չորսամյա որդին և հինգամյա դուստրը։ Բոլոր չորս ուղևորվները տեղում մահացել են այրվածքներից։

Բեռնատարի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Գառնիկ Բադալյանի ընտանիքը բնակվում էր Վոլգոգրադի նահանգի Սվետլիյ Յար ավանում։
 

Ռուսաստանում տեղի ունեցած վթարի զոհ է դարձել չարենցավանցիների ողջ ընտանիքը