ՀՖՖ-ն 270,000 դրամով տուգանել է «Շիրակին»
18/07/2013 19:41

ՀՖՖ-ն 270,000 դրամով տուգանել է «Շիրակին»

Հուլիսի 18-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը, «Շիրակ-2» թիմի մուտքավճարը (1,200,000 դր.) և հայտը (6 օր) ուշացնելու համար «Շիրակ» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 270,000 դրամով:
 

ՀՖՖ-ն 270,000 դրամով տուգանել է «Շիրակին»