.jpg)
Հաճախ զրուցեք ինքներդ Ձեզ հետ. Դա լավացնում է ուղեղի աշխատանքը
Վիսկոնսին-Մեդիսոնի համալսարանի հոգեբանների պնդմամբ` ուղեղի ակտիվության վրա դրականորեն է ազդում զրուցը ինքներս մեզ հետ:
Փորձը կառուցվել է կորցրած իրերի որոնման վրա: Հարցումը ցույց է տվել, որ հենց այդ պահերին մարդկանց մեծ մասը ցանկություն է ունենում խոսել ինքն իր հետ՝ անհրաժեշտ հարցերի պատասխանները գտնելու նպատակով: Կամավորների խմբերից մեկին թույլ չեն տվել արտահայտվել, իսկ ահա երկրորդ խումբը իր կարծիքն արտահայտելու հնարավորություն է ունեցել:
Պարզվել է, որ երկրորդ խմբի կամավորներն ավելի արագ են գտել կորցրած իրը, դրանից բացի՝ նրանք բարձր տրամադրություն են ունեցել:
Ինքն իր հետ զրուցելիս՝ մարդը ոչ միայն հանգստանում է, այլև արագանում են ընկալման և մտածողության պրոցեսները, ինչը, գիտնականների կարծիքով, անբացատրելի երևույթ է: