Տղամարդը ձեռքերով 2 մետրանոց շնաձուկ է բռնել (Տեսանյութ)
18/07/2013 20:28

Տղամարդը ձեռքերով 2 մետրանոց շնաձուկ է բռնել (Տեսանյութ)

ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի 24-ամյա բնակիչ Էլիոթ Սուդալը օվկիանոսից 2 մետրանոց շնաձուկ է բռնել:

Lifenews.ru-ի փոխանցմամբ` Էլիոթը ձկնորսությամբ է զբաղվել եղբոր հետ, երբ ափամերձ հատվածում շնաձուկ է նկատել:

Ամերիկացին շնաձկանը 45 րոպե շարունակ խայծի վրա է պահել, մինչև կենդանին ամբողջությամբ ուժասպառ է եղել:

Դրանից հետո ամերիկացին մոտեցել է ջրին և շնաձկանը ձեռքերով հանել է ափ:

 

Տղամարդը ձեռքերով 2 մետրանոց շնաձուկ է բռնել (Տեսանյութ)