.jpg)
Ալեքսեյ Նավալնին ազատ արձակվեց՝ 5 տարվա ազատազրկման դատապարտվելուց հետո
Ռուսաստանի Դաշնության ըննդիմության առաջնորդ, Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնին բանտից ազատ արձակվեց՝ նախօրեին Կիրովի դատարանի կողմից 5 տարվա ազատազրկման դատապարտվելուց հետո:
Ալեքսեյ Նավալնին բողոքարկել է դատարանի վճիռը, որով նրան մեղավոր են ճանաչել փայտամշակման կազմակերպությունից մեծ գումարների շորթման մեջ:
Դատարանը որոշեց նրան կալանքից ազատել, մինչև կստացվի վճռի բողոքարկման պատասխանը: Դատարանի որոշումը պայմանավորված էր նաև նրանով, որ կալանքի տակ գտնվելով՝ Նավալնին չէր կարողանա հանդես գալ որպես Մոսկվայի քաղաքապետի թեկնածու՝ սեպտեմբերին կայանալիք ընտրություններում:
Դատավճռի հրապարակումից հետո հազարավոր ռուսաստանցիներ բողոքի ակցիաներ կազմակերպեցին՝ ասելով, որ Նավալնու վճիռը քաղաքական դրդապատճառներով է կայացվել:
Նշենք, որ Նավալնին Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խիստ քննադատն է և պայքարում է կոռուպցիայի դեմ: Նավալնին իր գործունեության մասին իրազեկում էր իր navalny.ru կայքով: