Ադրբեջանում զինվորներ տեղափոխող ավտոբուս է շրջվել. Կա զոհ
19/07/2013 20:07

Ադրբեջանում զինվորներ տեղափոխող ավտոբուս է շրջվել. Կա զոհ

Ադրբեջանում զինծառայողներ տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել: Այս մասին հայտնում է «Վեստի ազ» լրատվական կայքը:

Ինչպես հայտնել են Պետական ճանապարհային ոստիկանության Գլխավոր վարչությունից, վթարը տեղի է ունեցել այսօր` Շամքոր-Գյադաբեյ մայրուղու չորրորդ կիլոմետրին:

Զինծառայողներ տեղափոխող «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը հարվածել է «Toyota Land Cruiser» մակնիշի մարդատար ավտոմեքենային և շրջվել է: Արդյունքում, ավտոբուսի մեջ գտնվող զինծառայողներից մեկը մահացել է,  4-5-ը ստացել են ծանր մարմնական վնասվածքներ:

Տուժածները տեղափոխվել են Շամքորի հոսպիտալ:
 

Ադրբեջանում զինվորներ տեղափոխող ավտոբուս է շրջվել. Կա զոհ