Բեկենբաուեր. «Գվարդիոլային ժամանակ է պետք»
19/07/2013 18:50

Բեկենբաուեր. «Գվարդիոլային ժամանակ է պետք»

«Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը հայտարարել է, որ թիմի նոր գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի առաջ հաջորդ մրցաշրջանում տիտղոսներ նվաճելու խնդիր չի դրել: Գերմանական ֆուտբոլի լեգենդը կարծում է, որ կարևորը թիմը ցուցադրած խաղն է: Այն պետք է լինի այնպիսին, ինչպիսին ցանկանում է տեսնել իսպանացի մասնագետը: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:

«Չեմ կարծում, որ Գվարդիլոյից պետք է պահանջենք կրկնել Հայնկեսի արդյունքները: Այսինքն հարկ չկա նվաճել 5 տիտղոս: Կարևորը նրան ժամանակ տալն է` հետագա հաջողությունների հասնելու համար»,- նշել է Բեկենբաուերը:
 

Բեկենբաուեր. «Գվարդիոլային ժամանակ է պետք»