Կերակրող մայրերի սննդակարգը
19/07/2013 18:41

Կերակրող մայրերի սննդակարգը

Կերակրող մայրը սննդարար նյութերի կարիքն ավելի շատ ունի, քան հղի կինը: Նրան հարկավոր է 200 կալորիայով ավելի սնունդ, քան հղիության ընթացքում էր հարկավոր: Խոսքն, իհարկե, առողջ սննդի մասին է, որը պետք է հագեցնի, բայց չլինի գիրացնող, լինի հարուստ օգտակար նյութերով, կաթնարտադրությունը բարձրացնի, նպաստի երեխայի աճին:

1.Կալցիում
Կերակրող մորն անհրաժեշտ կալցիումի չափաբաժինը օրական մոտավորապես 1,300 մգ է: Մեկ բաժակ կաթի կամ յոգուրտի մեջ կա 300մգ կալցիում: Կալցիումի աղբյուր են՝ կաթը, պինդ պանիրները, յոգուրտը, իսկ մածունը, առավաել ևս թթու մածունը, խորհուրդ չի տրվում, որովհետև կաթը կտրելու հատկություն ունի:

2.Սպիտակուցներ
Կերակրման ընթացքում մորn անհրաժեշտ է ընդունել 2-3 բաժին սպիտակուց: Մի բաժինը մոտ 100-120գր միս, թռչնամիս կամ ձկնեղենն է: Սպիտակուցի մեծ պաշար կա նաև կաթի, պանրի, ձվի մեջ: Լոբազգիները, որոնք ևս սպիտակուցի մեծ պաշար ունեն, չեն խրախուսվում այս դեպքում, քանի-որ գազերը կաթի միջոցով անցնելով երեխային` ծանրամարս են դառնում, քանի որ երեխայի որովայնի մկանները դեռևս զարգացած չեն գազերից հեշտությամբ ազատվելու համար:

3.Երկաթ
Օրական 9 -10 մգ երկաթ է անհրաժեշտ: Երկաթի աղբյուր կարող են լինել նորից միսը, թռչնամիսն ու ձկնեղենը, չրերը, ձվի դեղնուցը:

4.Վիտամիններ և հանքային նյութեր
Աշխատեք սննդի միջոցով ընդունել ձեզ անհրաժեշտ վիտամինների պաշարը: Եթե վիտամինների կոմպլեքս եք ընդունում, անպայման խորհրդակցեք բժշկի հետ` սովորաբար այստեղ երկաթի պաշարը պահանջվածից շատ է լինում:

5.Վիտամին C
Անհրաժեշտ է օրական 115 - 120 մգ C վիտամի ընդունում: C վիտամինի աղբյուր են՝ ծաղկակաղամբը , հատկապես կանաչը՝ բռոկոլին, կարտոֆիլը, լոլիկը, կիվին, պղպեղը նաև ցիտրուսները,իսկ սրանք արդեն բժշկի թույլատվությամբ, երբ համոզված լինեք, որ երեխան չունի ալերգիկ ցան:

6.Հեղուկներ
Հեղուկները սննդակարգի անհրաժեշտ մասն են կազմում: Որքան շատ խմեք, այնքան առատ կաթ կունենաք և հաշվի առեք, եթե շոգ է, ուրեմն` ավելի շատ է հարկիավոր խմել: 

Կերակրող մայրերի սննդակարգը