Հրաչյա Հարությունյանի ընտանիքը պատրաստվում է մեկնել Մոսկվա
19/07/2013 11:40

Հրաչյա Հարությունյանի ընտանիքը պատրաստվում է մեկնել Մոսկվա

Հրաչյա Հարությունյանի ընտանիքի անդամները հնարավոր է, մոտ օրերս մեկնեն Ռուսաստան: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հ. Հարությունյանի դուստրը` Լիլիթ Հարությունյանը:

Նրա խոսքով` կեղծ են այն լուրերը, որ փաստաբանները իրենց խորհուրդ չեն տվել մեկնել Ռուսաստան, քանի որ չեն կարող այնտեղ ապահովել իրենց անվտանգությունը:

Լ. Հարությունյանի խոսքով` իրենք դեռևս չեն ստուգել այն հաշվեհամարը, որը բացվել էր ընտանիքին աջակցելու նպատակով:

Aysor.am-ի հարցին` իսկ հաջողվե՞լ է կապ հաստատել Հ. Հարությունյանի փաստաբանների հետ, Լիլիթը պատասխանեց՝ ոչ, սակայն իրենք կարողացել են  Հ. Հարությունյանին հագուստ և ուտելիք փոխանցել:

Հիշեցնենք, որ Հ. Հարությունյանը մեղադրվում է Նոր Մոսկվայում 18 հոգու մահվան պատճառ դարձած վթարի գործով:

Երկուշաբթի երեկոյան դատարանը որոշում էր կայացրել 2 ամիս ժամկետով «Կամազի» վարորդ Հ. Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ: 

Նախորդող հրապարակում` Հայ վարորդի դուստրը. Քրքրեք ձեր արխիվը ու գտեք Հ.Հարությունյանի անցյալը

Հրաչյա Հարությունյանի գործով ներգրավել են 3-րդ պաշտպանի

Հրաչյա Հարությունյանի դուստրը ցանկանում է մեկնել Մոսկվա՝ հոր մոտ  

 

Հրաչյա Հարությունյանի ընտանիքը պատրաստվում է մեկնել Մոսկվա