.jpg)
Իրաքցի ֆերմերն ամեն օր կարիճ է ուտում (Տեսանյութ)
Իրաքի Սամարա քաղաքից Ջասիմ Մուհամեդ Իսմայիլը յուրաքանչյուր օր կարիճ է ուտում: Նա խոստովանում է, որ դա իրեն հաճույք է պատճառում:
Topnews.ru-ի փոխանցմամբ՝ Ջասիմը պատմել է, որ այս սովորությունը նա ձեռք է բերել փոքր տարիքից: Մեկ անգամ նա կարիճ է բռնել ու կերել, դրանից հետո կարիճի համը իրեն շատ է դուր եկել և նա սկսել է կարիճներով սնվել:
Տղամարդը հայտարարել է, որ այս սովորությունն իր մոտ կարիճի թույնից իմունիտետ է ձևավորել:
Նշվում է, որ Ջասիմը ամռանը կարիճներ է հավաքում` ձմռանը դրանցով սնվելու համար: