Հ. Հարությունյանի գործով հուլիսի 21-ին Կարեն Անդրեասյանը կմեկնի Մոսկվա
19/07/2013 15:42

Հ. Հարությունյանի գործով հուլիսի 21-ին Կարեն Անդրեասյանը կմեկնի Մոսկվա

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Հրաչյա Հարությունյանի գործով կիրակի օրը՝ հուլիսի 21-ին, կմեկնի Մոսկվա:

Հայաստանի ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ նախատեսվում է Պաշտպանի այցը Հրաչյա Հարությունյանին: Կարեն Անդրեասյանը գործը կքննարկի նաև Հրաչյա Հարությունյանի փաստաբանների հետ: Այցի շրջանականերում նախատեսվում են նաև հանդիպումներ խնդրի հետ առնչություն ունեցող մի շարք պաշտոնյանների, հայ համայնքի ներկայացուցիչների և այլ շահագրիգիռ անձանց հետ:

Կարեն Անդրեասյանի Մոսկովյան այցի մանրամասների և կատարված աշխատանքների մասին լրացուցիչ տեղեկություններ կներկայացվեն երկուշաբթի օրը՝ հուլիսի 22-ին:

 

Հ. Հարությունյանի գործով հուլիսի 21-ին Կարեն Անդրեասյանը կմեկնի Մոսկվա