.jpg)
Նեիլտոնը կարող է տեղափոխվել «Տոտենհեմ»
«Տոտենհեմը» ցանկանում է ձեռք բերել «Սանթոսի» հարձակվող Նեիլտոնին: Նրան Բրազիլիայում համարում են Նեյմարի հետնորդը, քանի որ վերջինս «Բարսելոն» տեղափոխված իր հայրենակցին նման է ոչ միայն արտաքնապես, այլև խաղով: Բացի այդ, Նեյմարի` «Սանթոսից» հեռանալուց հետո հենց Նեիլտոնն է թիմում զբաղեցրել է նրա դիրքը:
Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա հարձակվողը հասցրել է մասնակցել 9 հանդիպման և աչքի ընկնել 3 անգամ:
«Տոտենհեմը», որը լրջորեն հետաքրքրված է Նեիլտոնի ծառայություններով, պատրաստ է բրազիլական թիմին վճարել 8 մլն եվրո: Երիտասարդ այս ֆուտբոլիստը համարվում է հեռանկարային, ուստի անգլիական թիմի գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը ցանկանում է նրան գնել հենց հիմա: