.jpg)
10-ամյա նկարիչը 20 րոպեում վաստակել է 2.2 միլիոն դոլար
Գեղարվեստի դպրոցի 10-ամյա աշակերտ Կիրոն Ուիլյամսոնը հարստացել է 2.2 միլիոն դոլարով՝ այն բանից հետո, երբ նրա 23 կտավները վաճառվել են 20 րոպեում:
Topnews.ru-ի փոխանցմամբ՝ «մինի Մոնե» մականունը ունեցող երեխան հայտնի է դարձել մի քանի տարի առաջ, երբ ընտանեկան ճաշկերույթի ժամանակ կտավ է նկարել:




Երեխայի կտավների գինը տատանվում է 3.500 դոլարից մինչև 30.000 դոլար:
Առաջին անգամ նրա կտավները վաճառվել են 2009 թ.-ին: Փակ աճուրդի ժամանակ 35.000 դոլարով վաճառվել էին Կիրոնի 19 կտավները:
Նշվում է, որ Կիրոնը սկսել է նկարել 2008թ.-ից, երբ նա դեռ 5 տարեկան էր: