.jpg)
19/07/2013 19:24
Ռոբինյոյի աշխատավարձը կնվազի
«Միլանի» հարձակվող Ռոբինյոն, երկարաձգելով թիմի հետ պայմանագրի ժամկետը, ֆինանսական որոշակի կորուստներ կունենա:
Ինչպես տեղեկացնում են իտալական ԶԼՄ-ները, 3-ամյա պայմանագրի համաձայն, 29-ամյա բրազիլացու աշխատավարձը տարեկան 4 մլն եվրոյից կնվազի 3,5 մլն-ի:
Հիշեցնենք, որ Ռոբինյոն կարող էր մարզական կարիերան շարունակել «Սանթոսում», սակայն կողմերի ֆինանսական անհամաձայնության պատճառով գործարքը չկայացավ: