Սիսիանում երեք աչքանի խոզուկ է ծնվել. Ասում են՝ պայծառատես է (Տեսանյութ)
19/07/2013 20:19

Սիսիանում երեք աչքանի խոզուկ է ծնվել. Ասում են՝ պայծառատես է (Տեսանյութ)

Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում երեքաչքանի խոճկոր է ծնվել: Մաշա անունով խոզը առաջին սերունդ է տալիս և միանգամից 14 խոճկոր է լույս աշխարհ բերել, նրանցից մեկը արատով: Գյուղացիները զարմացած են և շտապում են տեսնել երեքաչքանի խոզուկին:

«Խոզերի մոտ գենետիկական շողումներ հաճախ են լինում»,- a1+-ին ասել է Բռնակոթ գյուղի բնակիչ, Սյունիքի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի խորհրդատու Թելման Ղևոնդյանը:

Նման անոմալ երևույթների պատճառ կարող են լինել նեղ ազգակցական բուծումը՝ 3 կամ 4 սերունդ տալու ժամանակ: Սա այդ դեպքերից չէ, վստահեցնում է մասնագետը: Նորածին խաճկորը առաջին օրը սնվել է մոր կաթով, բայց և ոտքերը թույլ են եղել և չի կարողացել ոտքի կանգնել: Անահիտ Հարությունյանը անասունների ոչ նորմալ ծնունդների էլի է ականատես եղել: Սակայն սա յուրահատուկ է. երեք աչքերն էլ տեսնում են։ «Ասում են` պայծառատես խոզ է»,- ծիծաղում է նա։ 
 

Սիսիանում երեք աչքանի խոզուկ է ծնվել. Ասում են՝ պայծառատես է (Տեսանյութ)