.jpg)
Պռոշյանի գյուղապետի տեղակալը հրաժարական է տվել. Իրա տեսակի հետ չեմ աշխատի
Պռոշյանի գյուղապետի տեղակալ Վովա Սահակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վ. Սահակյանը: Նրա խոսքով` պատճառը այն է, որ ինքը չի կարող աշխատել նորընտիր գյուղապետ Արթուր Մուրադյանի հետ:
«Իրա տեսակի հետ կշփվեք և կհասկանաք, որ ես չեմ կարող աշխատել: Ինքը ու ես տարբեր արեալների մարդիկ ենք, մեր կենսագրությունը տարբեր է»,- ասաց Վ. Սահակյանը:
Նրա խոսքով` ինքը գյուղից երբեք չի հեռանա, պատրաստվում է աշխատել, սակայն դեռևս չգիտի, թե որտեղ:
«Կհանգստանամ, կաշխատեմ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Պռոշյանում հուլիսի 14-ին անցկացված ընտրություններում 76 ձայնի առավելությամբ հաղթել է ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանը:
Ա. Մուրադյանը ստացել է 1317 քվե, Վովա Սահակյանը՝ 1241, իսկ մյուս թեկնածուն` Ալեքսան Ալեքսանյանը ստացել է 178 ձայն:
Նախորդող հրապարակում` Ընտրությունները Պռոշյանում. ՀՀԿ-ն չանցավ՝ երկուշաբթի գործի չգա՛ք
Պռոշյանի ընտրություններ. Հաղթել է ՀՀԿ-ականը, ՀՅԴ-ականը բողոքարկելու է