Ինչո՞ւ են կանանց դեմքին բեղեր առաջանում
19/07/2013 20:15

Ինչո՞ւ են կանանց դեմքին բեղեր առաջանում

Հորմոնալ խանգարումների հետևանքով կանանց մոտ` շուրթերի հատվածում առաջանում են մազիկներ` բեղեր, որոնք մտահոգում է ցանկացած տարիքում:

Դեռևս միջնադարում, բեղերով կանաց աստվածացնում էին, նրանց համարում իմաստուն ու բանիմաց, սակայն ժամանակի և նորաձևության փոփոխման հետ զուգընթաց՝ սկսեցին թերահավատորեն վերաբերել նրանց, միևնույն ժամանակ ծաղրել:

Երբ կանանց մոտ սկսում են շատանալ տղամարկային հորմոնները, արագանում է բեղերի աճը և մազակալումը: Սովորաբար այս ժամանակահատվածն ի հայտ է գալիս 40-45 տարիքային հասակում, որի հետևանքով օրգանիզմում կատարվում են տարաբնույթ փոփոխություններ` իրենց հետ բերելով բազմաթիվ խանգարումներ: Իսկ երիտասարդ աղջիկների մոտ այս գործընթացը տեղի է ունենում ավելորդ քաշի կամ դաշտանային ֆունկցիայի խանգարումներին զուգահեռ:

Մազակալման պատճառ կարող են լինել նաև դեղերի օգտագործումը, չնայած, չի բացառվում և գենետիկ գործոնը:
Մինչ մազերի հեռացումը, հարկավոր է դիմել բժշկի, ճշտել դրանց առաջացման հետևանքները և բուժվել:

Ինչո՞ւ են կանանց դեմքին բեղեր առաջանում