.jpg)
Աբիդալը` «Մոնակոյի» ավագ
«Մոնակոյի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին կողմորոշվել է, թե ով կլինի թիմի ավագը: Ֆրանսիական թիմին խաղադաշտ դուրս կբերի պաշտպան Էրիկ Աբիդալը, ով «Բարսելոնի» սան է և «Մոնակոյում» հանդես է գալիս վարձավճարով:
Ինչպես տեղեկացնում է «Sky Sports»-ը, փոխավագների դերում հանդես կիգան Վալերա Ժերմենն ոև Ժերեմի Տուլալանը: Հիշեցնենք, որ մինչ այդ իտալացի մասնագետը հայտարարել էր, որ ընտրություն է կատարելու հենց այս 3 թեկնածուների միջև: