.jpg)
«Պահանջում են Արա Աբրահամյանի հրաժարականը». Խնդրագիր
Համացանցում հայտնվել է ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիների խնդրագիրը` Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին` հրաժարական ներկայացնելու վերաբերյալ.

«Երբ 2000 թ. հունիսի 16-ին Մոսկվայում կայացավ Ռուսաստանի հայերի միության հիմնադիր ժողովը, հայերի մոտ հույս առաջացավ, որ վերջապես կմիավորվեն բոլոր հայերը, կամրապնդվի սփյուռքի և Հայաստանի միջև կապը: Սակայն անցավ 13 տարի, և կազմակերպության անունը ամրապնդվեց որպես «համերգային-բանկետային գրասենյակի», որը զբաղվում է միայն ՌԴ իշխող կուսակցության սպասարկումով: Պատահական չէ, որ միությունը հաճախ անվանում են «ՌԴ-ում Աբրահամյանի միություն»:
Մեզ՝ որպես ՌԴ քաղաքացիների, մտահոգում է այն երկրի ապագան, որտեղ մենք ապրում ենք, և դրա համար մենք կատարում ենք ծանրակշիռ ներդրումներ այս երկրի զարգացման և ծաղկման համար` ապրելով այստեղ, վճարելով հարկեր, ծառայելով բանակում և այլն:
Այժմ հասունացել է պահը, երբ պետք է Ռուսաստանում հայերի միության և անձամբ Ա. Աբրահամյանին ներկայացնել պահանջներ, որոնց ակնկալում ենք ստանալ հստակ և որոշակի պատասխաններ.
1. Ինչու՞ միության կողմից ադեկվատ պատասխանի չեն արժանանում ռուսական մամուլում պարբերաբար հայտնվող հակահայկական բնույթի հրապարակումները:
2. Ինչու՞ միության կենտրոնական ապարատի կողմից համարժեք գնահատականի չեն արժանանում հայերի իրավունքների խախտման դեպքերը:
3. Ինչու՞ Ռուսաց լեզվի տարածման նպաստող տարբեր միջոցառումներ իրականացնելիս՝ չեն մտածում նաև Հայոց լեզվի և մշակույթի խթանման մասին:
4. Ինչու միության կենտրոնական պարատի կողմից համարժեք գնահատականի չի արժանացել Սոչիում Զորավար Անդրանիկի արձանը քանդելու մասին որոշումը»...
Խնդրագրի ամբողջական տեքստը՝ այստեղ: