Ոստիկանություն բերման է ենթարկվել թռուցիկ բաժանող երիտասարդը
20/07/2013 11:16

Ոստիկանություն բերման է ենթարկվել թռուցիկ բաժանող երիտասարդը

Այսօր Facebook-ի օգտատեր Ռուզաննա Գրիգորյանն իր էջում գրել է. «Հենց հիմա մարդիկ քաղաքում տրանսպորտի թանկացման դեմ թռուցիկներն են փակցնում՝ քաղաքացիներին կոչ անելով չվճարել ավելի հիսուն դրամ։ Ոստիկանների պարեկային ծառայությունները թռուցիկ փակցնողներից երեք հոգու՝ Դավիթ Հարությունյանին, Սոնա Մսրյանին, Արսեն Օհանյանին տարել են ոստիկանություն՝ թռուցիկ փակցնելու համար։

Քաղաքացիներ ջան, պետք ա շատանալ, տպել թռուցիկներ և տարածել ամբողջ քաղաքով մեկ։ Մենք հենց հիմա իջնում ենք կենտրոն»:

ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից Aysor.am-ի թղթակցին հայտնեցին, որ այսօր Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցից Մաշտոցի բաժին բերման են ենթարկել միայն Արսեն Օհանյանին, ով այս պահին էլ գտնվում է ոստիկանության բաժանմունքում:

«Քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ ինչ-որ մեկը իրենց մասնավոր սեփականություն հանդիսացող խանութների և տների վրա թռուցիկներ է փակցնում: Նա դեռ բաժնում է և բացատրություն է գրում այն մասին, որ պարտավորվում է պաստառները միայն թույալտրված վայրերում փակցնել»,- ասացին ոստիկանությունից:

Ոստիկանություն բերման է ենթարկվել թռուցիկ բաժանող երիտասարդը