.jpg)
Ադրբեջանում կաշառքով հաշմանդամության կարգ են տալիս անգամ հանգուցյալներին
Ադրբեջանում կաշառքի դիմաց հաշմանդամության կարգ կարող են ստանալ ոչ միայն միանգամայն առողջ մարդիկ, այլև նրանց ընտանիքի մահացած անդամները: «Modern.az»-ը հայտնում է, որ նմանատիպ դեպք գրանցվել է Իմիշլիի շրջանում, որտեղ բժշկա-սոցիալական հանձնաժողովը դեռևս 6 ամիս առաջ մահացած անձին հաշմանդամության կարգ է հատկացրել, ընդ որում՝ դա միակ դեպքը չէ:
Ըստ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանում այսօր հաշմանդամության թոշակ է ստանում շուրջ 343 հազար մարդ: Ընթացիկ տարվա հունվար ամսվա հետ համեմատած, հաշմանդամության թոշակ ստացողների թիվն աճել է 1,3%-ով: Միևնույն ժամանակ այս տարի ռեաբիլիտացվել է 3234 մարդ՝ զրկվելով հաշմանդամության կարգից: Անցյալ տարի մոտ հաշմանդամության կարգը կորցրել էր շուրջ 7 հազար մարդ: