«Բարսելոնի» երկրպագուները երազում են Հայնկեսի մասին
20/07/2013 16:42

«Բարսելոնի» երկրպագուները երազում են Հայնկեսի մասին

Առանց Տիտո Վիլանովայի մնացած «Բարսելոնի» երկրպագուները երազում են, որպեսզի կատալոնյան ակումբը գլխավորի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը: Այս մասին պարզ է դարձել հեղինակավոր «Sport» պարբերականի կատարած հարցման ընթացքում:

Երկրպագուների 37 տոկոսը ցանկություն է հայտնել, որպեսզի «Բարսելոնի» մարզչական ղեկը ստանձնի գերմանացի 68-ամյա մասնագետը: 22 տոկոսն ուզում է թիմում տեսնել Մարսելո Բիելսային, իսկ 12 տոկոսը` Լուիս Էնրիկեին:

Հավելենք, որ Հայնկեսը ժամանակին իսպանական ակումբներից գլխավորել է «Ատլետիկը», «Տեներիֆեն», «Ռեալն» ու «Ատլետիկոն»:
 

«Բարսելոնի» երկրպագուները երազում են Հայնկեսի մասին