.jpg)
Բեկենբաուեր. «Կկարողանա՞ հայը փոխարինել Գետցեին, դեռ հարց է»
Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը չի կասկածում, թե բունդեսլիգայի հաջորդ մրցաշրջանում որ թիմը կլինի իրենց գլխավոր մրցակիցը: Դա Դորտմունդի «Բորուսիան» է:
«Ակնհայտ է, որ մենք կրկին մրցանակայաին տեղերի համար կպայքարենք «Բորուսիայի» հետ: Թիմն ավելի է հզորացել, չնայած այն հանգամանքին, որ ես չեմ կարողանում արտասանել նորեկներից ոչ մեկի ազգանունը:
Կկարողանա՞ արդյոք հայը փոխարինել Մարիո Գետցեին, դեռ հարց է: Ցանկացած պարագայում, նրանք ընդունել են մարտահրավերը»,- հայտարարել է Բեկենբաուերը: