Սյունիքի նորանշանակ մարզպետը սուսուփուս հեռացել է մարզխորհրդի առաջին նիստից
20/07/2013 09:33

Սյունիքի նորանշանակ մարզպետը սուսուփուս հեռացել է մարզխորհրդի առաջին նիստից

«Չորրորդ իշխանության» տեղեկություններով, հուլիսի 18-ին Սյունիքի մարզպետարանում տեղի է ունեցել նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանի ղեկավարությամբ մարզխորհրդի առաջին նիստը։ Օրակարգային հարցերի քննարկումից հետո Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը նորանշանակ մարզպետին հիշեցրել է, որ նա բավական շատ պարտականություններ ունի մարզում կատարելու՝ մասնավորապես խմելու և ոռոգման ջրի հետ կապված։

Թերթի աղբյուրների փոխանցմամբ, դեռ մարզպետի լիազորություններին ամբողջությամբ չծանոթացած նախկին պատգամավորը ոչ մի բառով չի հակադարձել իր պարտականությունները մատնացույց անող Սիսիանի քաղաքապետին, այլ ընդամենը սուսուփուս հեռացել է:  

Սյունիքի նորանշանակ մարզպետը սուսուփուս հեռացել է մարզխորհրդի առաջին նիստից