Հումորի զգացումը տղամարդկանց մոտ  կախված է  տեստոստերոնի քանակից
20/07/2013 17:00

Հումորի զգացումը տղամարդկանց մոտ կախված է տեստոստերոնի քանակից

Հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդկանց մոտ հումորի զգացումը սերտորեն կապված է նրանց արյան մեջ տեստոստերոնների չափաբաժնի հետ, որոնք տղամարդու սեռական հորմոններ են:

Տեստոստերոնը համարվում է հաղթողի, սեքսուալության և տղամարդկության, իսկ հիմա արդեն կատակելու հորմոն:
Հենց դրա համար էլ տղամարդիկ սիրում են հաճախ կատակել և նրանց կատակները, որպես օրենք, ավելի ագերսիվ բնույթ ունեն, քան կանանց կատակները:

Տեստոստերոնի բարձր քանակը յուրօրինակ և ինքնատիպ է դարձնում տղամարդուն, որի քանակի պակասն արյան մեջ հանգում է, այսպես կոչված, «տղամարդու ներքին կարկի» նվազմանը և աստիճանաբար` մարմանը:

Այս վառելիքը սեռական հասունացման շրջանում բռնկում է «սիրային կրակներ» և պահպանվում կյանքի ողջ ընթացքում:

Տարիների ընթացքում հորմոնի քանակը նվազում է և տղամարդիկ դառնում են համեմատաբար հանգիստ, քիչ են նայում երիտասարդ կանանց, քիչ են դավաճանում տիկնանց: Պրոցեսը, որն առաջացնում է վարքագծի փոփոխությունը, կարելի է անվանել միջին տարիքի ճգնաժամ:

Տեստոստերոնը ազդում է նյարդային համակարգին, հանում է հոգնածությունը, բարձրացնում է ինքնազգացողությունը, և զարմանալի չէ, որ այս հորմոնների միջոցով հնարավոր է բարձրացնել արդյունքները և սպորտում, և սիրո մեջ: 

Հումորի զգացումը տղամարդկանց մոտ կախված է տեստոստերոնի քանակից