.jpg)
20/07/2013 15:52
Լաս Վեգասը ուժեղ փոթորիկների հետևանքով անցել է ջրի տակ
Ուժեղ անձրևների հետևանքով ամերիկյան խաղատների մայրաքաղաք Լաս Վեգասի փողոցները անցել են ջրի տակ:
Rg.ru-ի փոխանցմամբ` ուժեղ քամին տապալել է ծառերը և էլեկտրական սյուները, իսկ քաղաքի որոշ շրջաններ հոսանքազրկվել են:
Քաղաքի հիմնական մայրուղիները անցել են ջրի տակ և դարձել անանցանելի:
Նշվում է, որ քաղաքային իշխանությունները բոլոր ուժերը կենտրոնացրել են աղետը հաղթահարելու համար: