.jpg)
Մորատտի. «Հուսով եմ, Մոուրինյոն օրերից մի օր կվերադառնա»
«Ինտերի» նախագահ Մասսիմո Մորատտին հույս է հայտնել, որ Ժոզե Մոուրինյոն իր խոսքի տերը կլինի և օրերից մի օր կվերադառնա իտալական ակումբ: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն:
«Ուրախ եմ, որ Մոուրինյոն գլխավորել է «Չելսին» և ես նրան մաղթում եմ ամենալավը: Ի՞նչ է նա ինձ խոստացել: Ասել է, որ մենք 3 տարի անց կրկին կհանդիպենք «Ինտերում»: Հուսով եմ, նա իր խոսքի տերը կլինի»,- նշել է Մորատտին:
Հետաքրքիրն այն է, որ «Ռեալից» հեռանալուց հետո պորտուգալացի մասնագետը 4 տարվա պայմանագիր է կնքել «Չելսիի» հետ, այնպես որ Մորատտին դեռ բավական ժամանակ պետք է սպասի: