.jpg)
Մոուրինյո. «Պրոֆեսիոնալ տեսանկյունից ոչ ոք ապահովագրված չէ»
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ վստահում է թիմի ավագ Ջոն Տերիին, սակայն միևնույն ժամանակ չի կարող երաշխավորել, որ նա մշտական տեղ կունենա հիմնական կազմում: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
«Նա ապահովագրված չէ և Ջոնն այդ մասին լավ գիտի: Գիտի նաև, որ ապահովագրված է մեր ընկերությունը, սակայն պրոֆեսիոնալ տեսանկյունից ոչ ոք ապահովագրված չէ: Ես պետք է անկեղծ լինեմ բոլորի հետ և ենթադրում եմ, որ նա գնահատում է դա: Ես և Տերին այդ թեման քննարկել ենք և նա հիանալի հասկանում է ամեն ինչ:
Մենք Պորտուգալիայում ասում ենք. ընկերությունը` ընկերություն, բայց բիզնեսն այլ օրենքներ ունի: Սա էլ, իր հերթին, բիզնեսի մի տեսակ է: Ֆուտբոլում դու յուրաքանչյուր շաբաթ և յուրաքանչյուր օր պետք է ապացուցես, որ կարող ես»,- նշել է Մոուրինյոն:
Հավելենք, որ Լոնդոնի «Չելսին» ևս պաշտանպես իր աջակցությունն է հայտնել «Բարսելոնի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովային` նրան մաղթելով շուտափույթ ապաքինում: