Շիրակի մարզում անասուններ են անկել. Պատճառը՝ խմելու ջուրն է
20/07/2013 10:33

Շիրակի մարզում անասուններ են անկել. Պատճառը՝ խմելու ջուրն է

Հուլիսի 19-ին, ժամը 18.02-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղում եղջերավոր անասունների անկում է նկատվում:

Կապ է հաստատվել Մեծ Սեպասարի գյուղապետ Սողոյանի հետ, ումից տեղեկատվություն է ստացվել, որ գյուղում անկել են 2 եղջերավոր անասուն, և ըստ գյուղի անասնաբույժի՝ անասունների անկման պատճառ է հանդիսացել ջրափոսից խմած ջուրը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ից:

 

Շիրակի մարզում անասուններ են անկել. Պատճառը՝ խմելու ջուրն է