Իսպանիայում գարեջրի մրցույթի հաղթողը մահացել է կաթվածից
20/07/2013 18:07

Իսպանիայում գարեջրի մրցույթի հաղթողը մահացել է կաթվածից

Իսպանիայում ընթացող գարեջրի մրցույթի հաղթողը մահացել է սրտի կաթվածից:

Ականատսների փոխանցմամբ՝ 45-ամյա իսպանացի Խոակին Գրասիան քսան րոպեի ընթացքում 6լ գարեջուր խմելուց հետո, սկսել է իրեն վատ զգալ, սրտխառնոց է ունեցել, ինչի հետևանքով նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա սրտի կաթվածից մահացել է:

Գրասիայի մահվանից հետո կազմակերպիչները դադարեցրել են մրցույթը, որն ի սկզբանե շարունակվելու էր մինչև հուլիսի 22-ը:

korrespondent.net-ը հիշեցնում է, որ 2010 թվականին Պերուում ալկոհոլային թունավորումից նույնպես մահացել էր «Ով կխմի ինձանից շատ» մրցույթի հաղոթողը` 13 բաժակ ալկահոլային շատ խիտ ըմպելիք խմելու արդյունքում, իսկ մրցույթի անդամներից հինգը տեղափոխվել էին հիվանդանոց: Այս մրցույթը տարեցտարի դառնում է վտանգավոր և ենթակա կազմակերպման վերանայմանը: 

Իսպանիայում գարեջրի մրցույթի հաղթողը մահացել է կաթվածից