Արքայական կատակերգություն. Լրագրողներին մոտեցել են կեղծ Քեյթն ու Վիլիամը
20/07/2013 15:07

Արքայական կատակերգություն. Լրագրողներին մոտեցել են կեղծ Քեյթն ու Վիլիամը

Բրիտանացի լրագրողները արքայազն Վիլյամի և Քեյթ Միդլթոնի երեխայի՝ լույս աշխարհ գալուն սպասելիս՝ որոշել են իսկական կատակերգություն բեմադրել: Այս մասին գրում է Vesti.ru-ն:

Նրանք գտել են արքայազն Վիլյամին և Ք. Միդլթոնին շատ նման մի զույգ: Ենթադրյալ արքայական զույգը մոտեցել է հիվանդանոցի դռներին, որտեղ արդեն 2 շաբաթից ավելի հերթապահում են աշխարհի առաջատար լրատվամիջոցների լրագրողները: Բնականաբար՝ միջադեպը խառնաշփոթ է առաջացրել:

Սակայն համընդհանուր ոգևորությունը երկար չի տևել: Զույգը մոտեցել է լրագրողներին և հանել վերարկուները, որոնց տակ եղել են «The Sun» գրությամբ մարզաշապիկներ:

Պարզվել է, որ The Sun պարբերականի լրագրողներն ուղղակի որոշել էին զվարճացնել ապագա թագաժառանգին սպասող ու ձանձրացող գործընկերներին:

 

Արքայական կատակերգություն. Լրագրողներին մոտեցել են կեղծ Քեյթն ու Վիլիամը