.jpg)
Ձերբակալվել է ՀՀ քաղաքացի, վրացի «օրենքով գող» Զուրաբ Ենդելաձեն
Ռուսաստանի Ձերժինսկ քաղաքում ձերբակալվել է 36-ամյա «օրենքով գող» Զուրաբ Ենդելաձեն, ով քրեական աշխարհում հայտնի է որպես Զուրաբ Քութայիսկի:
Ձերբակալման համար հիմք է հանդիսացել «օրենքով գողի»՝ ապօրինի բնակությունը Ռուսաստանի տարածքում:
Վերջին մեկ տարվա ընթացքում սա Քութայիսկու արդեն 2-րդ ձերբակալությունն է, մինչ այդ նա ձերբակալվել էր աշնանը՝ Միասում, և դատապարտվել 6.5 տարվա ազատազրկման` զինված հարձակման համար:
Մի քանի տարի առաջ Չելյաբինկսի մարզի Կոպեյկա քաղաքի կալանավայրում բանտարկյալները անհնազանդություն էին ցուցաբերել, քանի որ բանտի աշխատակազմը չեղյալ էր հայտարարել ծնողների հետ հանդիպման օրը:
Բանտի անձնակազմը ստիպված էր դիմել Զուրաբին` անհնազանդությունը դադարեցնելու համար:
Զուրաբը «օրենքով գող» է կարգվել Բալաշովի կալանավայրում:
Մոտ ժամանակներս Զուրաբ Ենդելաձեին սպասվում է արտաքսում Հայաստան, քանի որ «օրենքով գողը» ՀՀ քաղաքացի ՝:
Մինչ այդ, Զուրաբը պահվելու է ապօրինի ներգաղթյալների համար նախատեսված մեկուսարանում:
Նշվում է, որ Ենդելաձեի մուտքը Ռուսաստան արգելված է մինչև 2016 թ.-ը: