ԿԲ նախկին նախագահ. Գերշահույթ են հետապնդում` ուրիշ ոչինչ
22/07/2013 16:01

ԿԲ նախկին նախագահ. Գերշահույթ են հետապնդում` ուրիշ ոչինչ

«Այսօր գծատերերը ունեն մեկ գերխնդիր` իրենց գերշահույթները չպակասեն»: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը: Նշենք, որ տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ քննարկվում էր տրանսպորտի թանկացումների խնդիրը:

Նա հիշեցրեց, թե խորհրդարանում քանի պատգամավոր գծատեր է, և ներկայացրեց քաղաքապետարնի կողմից հանրությանը «հրամցված» տրանսպորտի գնագոյացման «տնտեսագիտական» հաշվարկները:

Քաղաքապետարանի հաշվարկները տնտեսագետը գնահատեց «ծիծաղելի» և շեշտեց, որ դա հեգնանք է հասարակությանը:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը իր հերթին նկատեց, որ Հայաստանում առանց գերշահույթի բիզնեսը չեն պատկերացնում և դա դարձել է հոգեբանություն և այսօրվա տրանսպորտի թանկացումները նման «գերշահույթի հոգեբանության» հերթական դրսևորումն է:

Վ. Բոստանջյանը գտնում է, որ թանկացումների միտում ողջ աշխարհում է նկատվում, սակայն «իրեն հարգող երկիրը պետք է իր քաղաքացիների եկամուտները ևս ավելացնի», որն այս դեպքում բացակայում է:
 

ԿԲ նախկին նախագահ. Գերշահույթ են հետապնդում` ուրիշ ոչինչ