.jpg)
Կեցցե ապագա արքան. Մեծ Բրիտանիան դիմավորում է թագաժառանգին
Մեծ Բրիտանիան վերջապես դիմավորեց թագաժառանգին: Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը որդի է պարգևել արքայազն Վիլիամին: Այս մասին հայտնում է cnn.com-ը:
Թագաժառանգը ծնվել է տեղի ժամանակով 16:48-ին, կշռում է 8 ֆունտ 6 ունցիա` մոտ 4 կգ:
Տղայի անունը դեռ չի հրապարակվել: Ինչպես և կանխատեսվում էր, բարի լուրը նախ հաղորդել են արքայական զույգի ծնողներին, ապա` հիվանդանոցի մուտքի մոտ շաբաթներ շարունակ հերթապահող լրագրողների համար պաշտոնական հայտարարություն է արվել: